ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հունիսի 6-ին՝ 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կախակնի գյուղի հատվածում ինժեներական աշխատանքներ կատարող տեխնիկայի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Արցախի պաշտպանության նախարարությունից եւս հայտնել են, որ հունիսի 6-ին` 11:00-17:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի կենտրոնական, արեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։