Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ։
«Կանադայի հայկական համայնքն ուժեղ է եւ կենսունակ։ Նորին Սրբություն Արամ Առաջին Կաթողիկոսի հետ հանդիպմանը խոսեցինք դրա մասին։ Մենք խոսել ենք նաեւ Հայոց ցեղասպանության ժամանակ կատարված վայրագությունների մասին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում ամուր խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին»,- թվիթերյան գրառման մեջ նշել է Կանադայի վարչապետը։