Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:
Բանակցությունները կընթանան՝ ի նշան աջակցության Կիեւին՝ Ուկրաինայի սահմանին եւ Ղրիմի թերակղզում ռուսական զորքերի կուտակման շուրջ մտավախությունների առնչությամբ:
Մակրոնը Զելենսկուն կընդունի Փարիզում, այնուհետեւ երկու առաջնորդները Մերկելի հետ կզրուցեն տեսակապով:
«Ուկրաինայի ինքնիշխանությունը սպառնալիքի տակ է»,- հաղորդում է Մակրոնի գրասենյակը: — «Մեր բոլոր աշխատանքներն ուղղված են էսկալացիայից խուսափելուն եւ լարվածության թուլացմանը»:
Ըստ Զելենսկու՝ փարիզյան քննարկումները կնպաստեն «նորմանդյան ձեւաչափով» բանակցությունների նախապատրաստմանը: «Նորմանդյան ձեւաչափին» կներգրավվեն Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները, որոնք ուղիներ կփնտրեն հակամարտությյան լուծման համար: