ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտնել է, որ հունիսի 8-ին առաջին նախագահն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահի նախաձեռնությամբ։
«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրներին»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Արման Մուսինյանը։
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպել էր նաեւ հունվարի 26-ին։ Զրույցի ընթացքում Տեր-Պետրոսյանը հատկապես կարեւորել էր Լաչինի միջանցքի անհապաղ եւ անխափան վերագործարկման անհրաժեշտությունը։