ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ’Բրայենը հայտարարել է, որ Վրաստանն այն հինգ պետություններից է, որը նպաստում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելուն: Ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ պատերազմի համար կարեւոր միկրոչիպերի եւ էլեկտրոնային սարքերի ներմուծումը Ռուսաստան հասել է նախապատերազմական մակարդակին։
Օ՛Բրայենը նշել է, որ Ռուսաստանին հաջողվել է վերականգնել ներմուծման մակարդակը՝ պատժամիջոցները շրջանցելով, իսկ շրջանցման հնարավորություն են ստեղծում հինգ երկրներ՝ Վրաստանը, Թուրքիան, Ղազախստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Հայաստանը։
Ներկայում Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 11-րդ փաթեթի վրա, որի առանցքային մտահոգությունը լինելու է պատժամիջոցների շրջանցման խնդիրը։ Մշակվում է նաեւ մեխանիզմ, որի միջոցով Բրյուսելը գործողություններ կձեռնարկի պատժամիջոցները շրջանցել թույլ տված երրորդ երկրների դեմ: