Լեհաստանի կառավարությունը 3 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստանին: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը նշել է, որ օգնությունը՝ հիմնականում առաջին օգտագործման պարագաներ, ախտահանիչ միջոցներ, ջերմաչափեր, ճնշումը չափող սարքեր եւ այլն, տրամադրվելու է ՀՀ տարածքում բնակություն հաստատած Արցախից տեղահանված քաղաքացիներին:
Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը հիշեցրել է, որ 2021 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հումանիտար օգնության կոչ էր արել, ինչին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին բավականին արագ արձագանքել է:
«Բեռը հասցեագրված է այն քաղաքացիներին, որոնք իրենց տներն են կորցրել Լեռնային Ղարաբաղում»,- նշել է Լեհաստանի դեսպանը: