Վրաստանի կառավարությունը սահմանափակումներ է մտցրել Եվրո-5 ստանդարտին չհամապատասխանող մեքենաների ներմուծման նկատմամբ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ «գործնականում դա նշանակում է, որ մինչեւ 2013 թվականն արտադրված մեքենաների ներմուծումը երկիր կսահմանափակվի»։ Սահմանափակումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։
Ըստ Վրաստանի վարչապետի՝ որոշումը չի ազդի հանրապետությունում արդեն գտնվող ավտոմեքենաների, ինչպես նաեւ այն մեքենաների վրա, որոնք երկիր են մտնում վերարտահանման եւ տարանցման նպատակով։