ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է, որ ԱՄՆ քաղաքացիներին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին արգելվում է ցանկացած ոչ կարեւոր ուղեւորություն Սյունիքի մարզ, Տավուշի մարզ՝ Վարագավանից արեւելք Հ37 ավտոճանապարհին, Նավուրից արեւելք Հ36 ավտոճանապարհին:
Խորհուրդ չի տրվում մեկնել նաեւ Գեղարքունիքի մարզ Վարդենիսից արեւելք, իսկ Արարատի մարզի Երասխ գյուղով երթեւեկությունը թույլատրված է, կանգառը՝ ոչ: Դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է Ջերմուկ ուղեւորվել Վայոց ձորի մարզի Գետիկի մոտով Հ42 եւ Հ43 ճանապարհներով: Լեռնային Ղարաբաղ այցելությունները նախկինի պես արգելված են։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների մոտ գտնվելիս եւ խուսափեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու եւ շփման գծի մոտ ուղեւորություններից: ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ արտակարգ ծառայություններ մատուցել ԼՂ-ում եւ նրա շրջակայքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ մուտքը սահմանափակ է»,– ասված է հայտարարության մեջ։