Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Եվրամիությունն ուշիուշով հետեւում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։
«Հրաձգությունը բոլոր հատվածներում պետք է դադարեցվի։ Կարեւոր է պահպանել հետեւողական հանդիպումների դրական դինամիկան եւ հասնել բանակցությունների սեղանի շուրջ արդյունքների»,– թվիթերյան գրառման մեջ նշել է Կլաարը։ Նա շեշտել է, որ բանակցային արդյունքներն օգուտ կբերեն ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլեւ ամբողջ տարածաշրջանին: