Մարդն ինչ-որ կերպ պիտի կարողանա արտահայտել իր զգացումները։ Եվ այն մարդկանց հետ, որոնց նկարում եմ, կուզեի հանդիպել եւ զրուցել։ Իմ գործերում թաքնված կարոտ կա նրանց հանդեպ։ Ես փորձում եմ այդ աշխատանքներում ցույց տալ ամենազգայուն ու մտերմիկ հույզերը եւ ներքին այն երկխոսությունը, որ ունեմ իմ սիրելի ստեղծագործողների հետ։