ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլերը թվիթերյան իր գրառման մեջ հայտարարել է, որ ԱՄՆ–ը խորապես մտահոգված է հունիսի 14-ին Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի արձակած կրակոցների առնչությամբ։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը վերահաստատել է ԱՄՆ-ի կոչը` սահմանների երկայնքով զսպվածություն պահպանել, քանի որ կողմերն աշխատում են տեւական եւ հավասարակշռված խաղաղություն հաստատելու ուղղությամբ։