Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
«Խաղաղ հարեւանության նախաձեռնության շրջանակում Թբիլիսին նախկինում քայլեր է ձեռնարկել հարեւան երկու երկրի միջեւ կառուցողական երկխոսության մղելու համար։ Պատրաստ ենք շարունակել ջանքեր գործադրել այդ հարցում»,- շեշտել է Վրաստանի արտգործնախարարը:
Իլյա Դարչիաշվիլին Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված Թբիլիսիի ջանքերն օրինաչափ է համարել եւ հույս հայտնել, որ դրանք այսուհետեւ եւս արդյունավետ կլինեն: