Ուկրաինայի վերաինտեգրման նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթյունի հետեւանքով անհետ կորած է համարվում 109 մարդ, պարզվել է անհետ կորած համարվող 202 բնակչի գտնվելու վայրը։
Հատուկ հանգամանքներում անհետ կորածների հարցերով հանձնակատարի թեժ գծին ստացվել է 311 դիմում անհետ կորածների վերաբերյալ, որոնց հետ կապը կորել է Կախովսկայա ՀԷԿ-ի պայթյունի պատճառով։ Վերաինտեգրման նախարարությունը պարզաբանել է, որ դիմումների շուրջ 90%-ը վերաբերում է Խերսոնի շրջանի բռնազավթված տարածքներից անհետ կորածներին։ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն էլ հունիսի 17-ին հայտնել էր, որ 31 մարդ անհետ կորել է Ուկրաինայի վերահսկվող տարածքում։