ԵԽ Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ հանձնաժողովը (ECRI ) հունիսի 21-ին հրապարակած իր զեկույցում հայտնել է, որ կիսում է Ադրբեջանի հասարակության մեջ ատելության լեզվի օգտագործման վերաբերյալ այլ միջազգային կառույցների, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի եւ Ռասայական խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի արտահայտած լուրջ մտահոգությունները:
Ըստ զեկույցի՝ մասնավորապես անհանգստացնող է ամենաբարձր մակարդակով, քաղաքական ու հանրային գործիչների հայտարարություններում, ավանդական եւ սոցիալական լրատվամիջոցներում ատելություն պարունակող բովանդակության լայն տարածումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում։