ՌԴ ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ եթե ԱՊՀ ապօրինի միգրանտները առաջիկա երկու ամսում չլքեն Ռուսաստանի տարածքը, Մոսկվան նրանց կարտաքսի եւ կփակի սահմանները։
ՌԴ ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստում ասել է, որ ՌԴ նախագահի հրամանագրով, եթե մինչեւ հունիսի 15-ը այդ հարցը չլուծվի, պատժամիջոցները գործի կդրվեն։
Ըստ ՌԴ ՆԳՆ տվյալների՝ Ռուսաստանում ավելի քան 61 հազար հայաստանցի միգրանտ կա։