ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ցավակցությունն է հայտնել քաղաքական ու պետական գործիչ, ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ:
«Խորապես ցավում եմ մեր երկրի ներկայիս իշխող վերնախավում ողջախոհությամբ եւ քաղաքական մտածողությամբ օժտված միակ անձնավորության՝ Վիգեն Խաչատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Ունակություններ՝ որ նա դրսեւորել է նորանկախ Հայաստանում իր զբաղեցրած բոլոր պաշտոններում: Ուստի անկեղծ ցավակցությունս եմ հայտնում Վիգենի հարազատներին, ընկերներին եւ բարեկամներին»,- ցավակցական խոսքում նշել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: