Ըստ Վրաստանի միացյալ բյուջեի եկամուտների մասին տվյալների՝ 2023-ի հունվար-մայիսին տրանսպորտային միջանցքով բեռնատարների տարանցումից ստացած եկամուտն աճել է:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ վերջին 5 ամիսներին բեռնատարների տարանցումից ստացվել է 70 միլիոն 257 հազար 681 լարի, իսկ 2022-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը եղել է 31 միլիոն 468 հազար 750 լարի։ Այլ կերպ ասած՝ տարանցումից ստացված տարեկան եկամուտն աճել է 2,2 անգամ կամ 123%-ով։ Նույն ժամանակահատվածում Վրաստանի միջանցքը հատել է 200 հազար 736 բեռնատար, մինչդեռ 2022-ի առաջին 5 ամիսներին միջանցքով անցել է 157 հազար 343 բեռնատար։ Արդյունքում վրացական միջանցքով տարեկան 27%-ով ավելի շատ տարանցիկ բեռնատար է անցել։
Ի դեպ, Վրաստանի սահմանին տրանզիտային (տարանցիկ) բեռնատարների ճանապարհօգտագործման վճարը 2022-ի հունիսի 20-ից 350 լարի է։ Մինչ այդ վճարը 200 լարի էր: