Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսը հայտարարել է, որ թեեւ միջազգային հանրությունն ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է՝ հայ բնակչությամբ, սակայն Ադրբեջանի կառավարությյունն իրավունք չունի անելու ինչ կամենա՝ նրանց համարելով իր պետության քաղաքացիներ:
Ըստ Թինի Քոքսի՝ Ադրբեջանը, արգելափակելով Լաչինի միջանցքը, ոտնահարում է ԵԽԽՎ-ի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները: «ԵԽԽՎ-ն Ադրբեջանից խստորեն պահանջում է բացել Լաչինի միջանցքը,- ընդգծել է ԵԽԽՎ նախագահը: