Արցախի պաշտպանական բանակի լրատվական ծառայությունից հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ հունիսի 28-ի 23:55-ից հունիսի 29-ի 00։50-ն ընկած ժամանակահատվածում ՊԲ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել Արցախի Շուշիի շրջանի Բաքվի վերահսկողությանն անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Հունիսի 29-ին ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն իր հերթին հերքել էր ադրբեջանցիների հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ 22:35-23:15-ը, իբր կրակ են բացել սահմանագոտու արեւելյան եւ հարավարեւմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Արցախի եւ Հայաստանի պաշտպանական գերատեսչություններում ադրբեջանական կողմի հաղորդագրությունները հերթական ապատեղեկատվություն են որակել: