ՀՀ պարենային անվտանգության եւ տնտեսության կայունացման ապահովման նկատառումներով Հայաստանից դեպի Եվրասիական տնտեսական միության ոչ անդամ երկրներ ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արեւածաղկի սերմի, արեւածաղկի ձեթի արտահանման արգելքը 6 ամսով երկարացվել է։
Հացահատիկի եւ ձեթի արտահանման արգելքը սահմանվել է 2022-ի դեկտեմբերի 22-ին` 6 ամիս ժամկետով, որի գործողությունը պետք է ավարտվի 2023-ի հուլիսի 2-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է եւս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը` 2023-ի հուլիսի 2-ից մինչեւ 2024-ի հունվարի 2-ը։
Ըստ որոշման հիմնավորման՝ նշված ապրանքների ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Սահմանված արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված ապրանքների վերաարտահանման վրա։