«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից հունիսի 30-ին հայտնել են, որ Երեւանի մի քանի թաղամասերում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը անցնող շաբաթ կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Մասնավորապես` փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում, Նոր Նորքում եւԱրաբկիրում։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից հավելել են, որ ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Նոր Նորքում եւ Արաբկիրում: Իսկ ծծմբի երկօքսիդի պարունակությունը այս շաբաթ Երեւանում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։