Ի տարբերություն ՌԴ-ի՝ ԱՄՆ-ը բավականին լուրջ է տրամադրված ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում։ Խաղաղության պայմանագրի ստորագրման համար բավականին մեծ ջանքեր են գործադրվում, եւ սա իմիտացիա չէ։ Պատահական չէ, որ Միացյալ Նահանգներում բանակցությունները երկու-երեք օր են տեւում, սրանք պարզապես արարողակարգային հանդիպումներ չեն։ Նրանք ամենայն հավանականությամբ, գոնե այս ճակատում, ուզում են հաջողության մի պատմություն ունենալ։