Ռուսաստանն իր դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների նոր փաթեթից հետո դիմել է պատասխան քայլերի: Կրեմլը Մոսկվայում հավատարմագրված 10 ամերիկացի դիվանագետների առաջարկել է լքել երկիրը։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ Սպիտակ տանը ելույթ էր ունեցել Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ լարվածության թուլացման քաղաքականություն սկսելու վերաբերյալ:
Ելույթին նախորդել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու եւ ԱՄՆ-ից ՌԴ դեսպանատան 10 աշխատակիցների արտաքսման որոշումը:
Մոսկվան ամերիկյան նոր պատժամիջոցներն անընդունելի էր որակել, իսկ ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները՝ շինծու, զգուշացնելով, որ Սպիտակ տան քայլերին շուտով կհետեւեն պատասխան միջոցառումներ:
ՌԴ ԱԳՆ-ն նաեւ կոչ է արել ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին վերադառնալու Վաշինգտոն՝ Պետդեպարտամենտում խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։
Ավելի վաղ նույն նպատակով Մոսկվան հետ էր կանչել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանին։
Պաշտոնական Մոսկվան ընդգծել է, որ ձեռնարկված հակաքայլերը համեմատաբար մեղմ են, եւ ռուսաստանյան իշխանությունները, սպասելով իրադարձությունների հետագա զարգացմանը, առայժմ ձեռնպահ կմնան կոշտ պատասխանից։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան եւս ունի ամերիկյան բիզնեսի համար ցավոտ քայլեր ձեռնարկելու հնարավորություն։ Սակայն դրանք առայժմ դիտարկում է իբրեւ պահեստային տարբերակ: