Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորագրությունը, ըստ որի՝ ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ 10:40-11:40-ն. իբր կրակ են բացել Արցախի Ասկերանի շրջանի՝ Բաքվի վերահսկողությանն անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Արցախի պաշտպանական գերտեսչությունից ընդգծել են, որ ադրբեջանական կողմի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն նաեւ հերթական կեղծ պնդումն է տարածել նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված եւ ՊԲ-ի կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։