ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հուլիսի 7-ին հայտնել էին, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ ստորագրված՝ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիրը: ԱԳՆ-ից նշել էին, որ ՀՀ քաղաքացին կարող է ճամփորդել նույնականացման քարտով, եթե Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետը հատելիս ՀՀ համապատասխան էլեկտրոնային շտեմարանում երեւում է, որ վերջինս ունի ՀՀ քաղաքացու վավեր անձնագիր՝ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշումով:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի թղթակիցը տեղեկությունը ճշտելու նպատակով այցելել է վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետ, որտեղ թե՛ վրացական կողմի, թե՛ հայկական կողմի մաքսային ծառայողները հայտնել են, որ ներկա պահին ID քարտերով հնարավոր չէ հատել սահմանը:
Առաջիկայում վրացական կողմից պաշտոնական հաղորդագրություն ստանալու դեպքում «Ալիք Մեդիա»-ն լրացուցիչ կտեղեկացնի: