Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է Արցախի գազամատակարարման դադարեցմանն ու Լաչինի միջանցքի շրջափակմանը։
Ավելի վաղ` հուլիսի 8-ի երեկոյան, Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել էր։ Սակայն հուլիսի 9-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը կեսօրին դարձյալ անջատել է վերականգնված գազամատակարարումը:
«Խոստումնալից օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ։ Ինչպես քանիցս կրկնել է Եվրամիությունը, խիստ կարեւոր է, որ էներգակիրների մատակարարումը, ինչպես նաեւ Լաչինի միջանցքով մարդկանց եւ ապրանքների տեղաշարժը վերականգնվեն առանց սահմանափակումների»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։