Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հայտնել է, որ ՀՀ հավաքականը կմասնակցի օգոստոսի 14-ին Բաքվում մեկնարկելիք հրաձգության աշխարհի առաջնությանը, որին նախապատրաստվելու համար մեր հրաձիգներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Լեհաստանում: Նիկողոսյանը հավելել է, որ Բաքվի աշխարհի առաջնությունը վարկանիշային է 2024 թվականի օլիմպիական խաղերի համար:
Գլխավոր մարզիչը նշել է, որ աշխարհի առաջնությանը կմասնակցեն հրաձիգներ Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը, Երջանիկ Ավետիսյանը, Գոռ Խաչատրյանը, Արուսյակ Գրիգորյանը եւ Հովհաննես Մարգարյանը: Հայաստանի պատվիրակության 6 անդամներ Բաքու կմեկնեն օգոստոսի 14-ին, իսկ մյուս անդամները՝ օգոստոսի 24-ին: