Եվրամիության երկրների արտգործնախարարները հուլիսի 20-ին Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ընթացքում կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնություն եւ անվտանգության երաշխիքներ տրամադրելու, Թուրքիայի եւ Չինաստանի հետ հարաբերությունների, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյսլ հարցեր:
Օրվա երկրորդ կեսին ԵՄ արտգործնախարարները հարցերի լայն շրջանակի շուրջ մեկուկես ժամ առցանց քննարկում կանցկացնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Նշվում է, որ Բլինքենի հետ քննարկումների հստակ օրակարգ չկա, բայց ակնհայտ է, որ Ուկրաինայի հակամարտության եւ Չինաստանի հետ հարաբերությունների շուրջ քննարկումներ են լինելու: Հանդիպման ավարտին նախարարները նախատեսում են քննարկել ընթացիկ հարցերը, դրանց թվում՝ Չինաստանի, հուլիսի 17-18-ը Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների հետ անցկացված գագաթնաժողովի արդյունքները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ Թունիսի խնդիրը:
Աղբյուրը նշել է, որ Թուրքիայի մասին քննարկման ժամանակ արտգործնախարարները մտադիր են անդրադառնալ նաեւ Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքներին: