Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադըլ Կարաիսմաիլօղլուն հայտնել է, որ Ադրբեջանը սկսել է դեպի Նախիջեւան ճանապարհի շինարարությունը, որը պետք է ավարտին հասցվի կարճ ժամկետում։
Ըստ թուրքական Yeni Safak թերթի՝ նախարարը կարեւորել է նաեւ Նախիջեւանի երկաթուղիների արդիականացումը եւ հավելել, որ դեկտեմբերին կսկսվի Ադրբեջանից Նախիջեւան ուղիղ երկաթգծի կառուցումը: Թուրք նախարարը նշել է, որ այդ կերպ կապահովվի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ, այլ ոչ թե Վրաստանի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը: