Ըստ ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալության՝ ապրիլի 19-ին ՌԴ ՊՆ-ն ինքնաթիռով Ռուսաստան է տեղափոխել փախստականների ճամբարների՝ Սիրիայի պաշտոնական իշխանությունների կողմից չվերահսկվող տարածքներից, ինչպես նաեւ Դամասկոսի ապաստարաններից դուրս բերված 44 երեխայի։
ՌԴ նախագահին առընթեր երեխայի իրավունքների հարցերով լիազոր Աննա Կուզնեցովան հայտնել է, որ 2-16 տարեկան այս բոլոր երեխաներին տեղափոխել են հիվանդանոց. նրանցից ոմանք, հնարավոր է, բեկորային վերքեր ունենան:
ՌԴ ՄԻՊ-ը հայտնել է, որ մոտ ժամանակներս բոլոր անչափահասներից, որոնք ենթադրաբար ռուսաստանցի են, ԴՆԹ-ի նմուշներ կվերցվեն:
Իրաքի ու Սիրիայի տարածքում ՌԴ անչափահաս քաղաքացիներին գտնելու եւ նրանց հայրենիք վերադարձնելու աշխատանքը սկսվել է 2017-ի ամռանը։