«Թարգի՛ր, լաո» փոդքասթի 21-րդ թողարկման թեման Ռուսաստանի մուտքն է Հարավային Կովկաս, մասնավորապես՝ Արեւելյան Հայաստան։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանը քննարկում են ռուսական տիրապետության բերած օգուտներն ու վնասները։ Պարսից խանից Ռուսաստանին անցած Արեւելյան Հայաստանն ինքնուրույն պետություն չէր եւ պետք չէր ակնկալել, որ ռուսները կվերականգնեին հայկական թագավորությունը։ Նրանց կարծիքով՝ Լեհաստանի օրինակը ճիշտ հակառակն էր ապացուցում։