Սանկտ Պետերբուրգում կիրակի Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ վագներականները «ճնշում են իրեն»:
«Մեզ թույլ տվեք Արևմուտք գնալ»,- ասել են նրանք Բելառուսի նախագահին: «Ձեր ինչի՞ն է պետք Արևմուտքը»,- հարցրել է Լուկաշենկոն: «Ուզում ենք էքսկուրսիա գնալ՝ Վարշավա, Ժեշուվ (լեհական քաղաք է — խմբ.)»,- պարզաբանել են նրանք:
Հենց Ժեշուվի ռազմական օդանավակայանից են Ուկրաինային մատակարարվում ռազմական տեխնիկան և զենքը:
Լուկաշենկոն ասել է, որ ինքը Պուտինի հետ պայմանավորվածությամբ դեռ «զսպում» է վագներականներին Մինսկի կենտրոնում, քանի որ նրանք ուզում են գնալ լեհ-բելառուսական սահման, «քանի որ վատ տրամադրություն ունեն»: Լուկաշենկոյի խոսքերը լսելիս Պուտինը ժպտում է: