Պատերազմի հետազոտության ինստիտուտը (ISW) փորձել է պարզաբանել՝ ինչու է Պուտինը հոդված գրել «հացահատիկի գործարքից» Ռուսաստանի դուրս գալու մասին։ Ըստ ISW-ի՝ Վլադիմիր Պուտինը դրանով փորձել է մեղմել ուկրաինական հացահատիկից մեծապես կախված Աֆրիկայում Ռուսաստանի դիրքին եւ իր հեղինակությանը հասցված վնասը։ Նշվում է, որ ռուսները դուրս եկան «հացահատիկի գործարքից» եւ տասնյակ հազարավոր տոննա ուկրաինական հացահատիկ ոչնչացրին, քանի որ Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալության հրամանի պատճառով Պուտինը չկարողացավ անձամբ մասնակցել Հարավային Աֆրիկայում BRICS-ի գագաթնաժողովին։
Ըստ ISW-ի՝ հուլիսի 24-ին հրապարակված իր հոդվածում Պուտինը նախանշել է Աֆրիկայի հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու Ռուսաստանի Դաշնության նպատակները եւ կոչ է արել շարունակելու ավանդական սերտ համագործակցությունը համաշխարհային հարթակում։ Նշվում է, որ Պուտինը նաեւ շեշտել է անխափան պարենային մատակարարումների կարեւորությունը հանուն աֆրիկյան պետությունների քաղաքական կայունության պահպանման՝ մեղադրելով հավաքական Արեւմուտքին «հացահատիկի գործարքն» իր ֆինանսական շահերի համար օգտագործելու համար։