Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնած «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակում» հուլիսի 25-ին Լաչին քաղաք է ուղարկվել 89 հոգուց բաղկացած ադրբեջանցիների 19 ընտանիք։ Բաքվի Գարադաղի շրջանից քաղաքացիներին ուղեկցել են Ադրբեջանի պաշտոնյաները։
«Լաչինի բնակիչները կբնակեցվեն իրենց տներում, որտեղ նրանք ապրել են նախկինում։ Բոլոր տները վերականգնվել կամ վերանորոգվել են տարածաշրջանում ընթացող վերականգնողական աշխատանքների շրջանակում»,- ասված է գործակալության հաղորդագրությունում:
Այսպիսով, ներկա պահին Լաչինում մշտական բնակություն է հաստատել 591 ադրբեջանցիներից բաղկացած 152 ընտանիք։