ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանի 62 քաղաքացի, որոնց թվում՝ 18 դիվանագետ, ընտանիքներով կլքեն Չեխիան։
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Զախարովան այդ քայլն անվանել է կեղծ եւ ստոր որոշում Պրահայի կողմից։
Հիշեցնենք, որ կիրակի Ռուսաստանի արտգործնախարարություն հրավիրված Չեխիայի Հանրապետության դեսպան Վիտեսլավ Պիվոնկային տեղեկացրել է, որ դեսպանատան 20 աշխատակից ճանաչվել է անցանկալի անձ, եւ նրանք 24 ժամվա ընթացքում պետք է լքեն ՌԴ-ի տարածքը։