Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ հուլիսի 25-ին՝ 20:00-ին, տեղի են ունենալու համաժամանակյա հավաքներ Ստեփանակերտի Վերածննդի եւ Երեւանի Ազատության հրապարակներում:
«Հավաքը բացվելու է Երեւանի «Ազատության» հրապարակից Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի պատգամով եւ ապաշխարության աղոթքով:
«Մեկ անգամ եւս կոչ եմ անում բոլորին մասնակցելու հավաքին, որպեսզի համաժողովրդական շարժման եւ հայ ժողովրդի անունից համոզիչ մեր պահանջն ուղղենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին ու համայն հայությանը:
Մեր միասնականությունն ու ազգային զարթոնքը լինելու է»,- գրել է Գուրգեն Ներսիսյանը։