Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն ներկա պահին նոր պատժամիջոցներ չի նախատեսում ՌԴ-ի դեմ: Միեւնույն ժամանակ Բորելը նշել է, որ ռուսների հետ հարաբերությունները չեն կարգավորվում, եւ լարվածությունը աճում է տարբեր ուղղություններով:
Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանը բավական պայթյունավտանգ է: Բորելը Մոսկվային այդ հատվածից զորքերը հեռացնելու կոչ է արել: