Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 22-ին ելույթ կունենա Կլիմայի հարցերով գագաթնաժողովում:
ՌԴ նախագահը կներկայացնի կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետեւանքների հաղթահարման հարցում Ռուսաստանի մոտեցումները լայն միջազգային համագործակցության հաստատման համատեքստում:
Վաշինգտոնյան գագաթնաժողովը կանցկացվի ապրիլի 22-23-ին առցանց ձեւաչափով:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գագաթնաժողովին մասնակցելու է հրավիրել 40 համաշխարհային առաջնորդի: Հրավիրվածների թվում են նաեւ Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի եւ այլ երկրների ղեկավարներ: