«Եթե որեւէ մեկն ասում է, որ Հայաստանը պետք է կոնֆրոնտացիոն ռեժիմով ապրի առաջիկայում, ինքը ՀՀ պետականության գոյությունը, ինքնիշխանությունը դնում է կասկածի տակ»,- իր ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետը:
Նա չի ուզում ասել, թե մարդիկ հենց դա են ուզում, բայց հետեւանքն, ըստ նրա, լինելու է դա:
«Եկեք արձանագրենք, որ մենք 2020-ի պատերազմից հետո, ըստ էության, գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունը եւ պետականությունը: Մենք հարվածի տակ ենք դրել մեր պետությունը: Ոչ թե ուզելով ենք արել, այլ, ընդհակառակը, շատ լավ մտադրություններով կամ շատ լեգիտիմ մտավախություններով: Էսօր էլ նույն վիճակն է: Հայաստանը հակամարտության կոնֆրոնտացիոն ռեժիմի մեջ դնել, նշանակում է մեր պետությունը, անկախությունը դատապարտել չգոյության: Ես դրանում համոզված եմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: