Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ին հայտարարել է, որ չի պատրաստվում ստորագրելու ցանկացած փաստաթղթի տակ, որի վերեւը գրված է խաղաղության պայմանագիր: «Դա մեր ամենամեծ մտահոգությունն է, որ ստորագրենք էնպիսի խաղաղության պայմանագիր, որն ապահովի խաղաղություն կամ խաղաղություն ապահովելու հնարավորինս մեծ շանսեր ունենա»,- ասել է նա:
Փաշինյանը վստահեցրել է, որ խաղաղության պայմանագիրն, ըստ նրա, չի երաշխավորում խաղաղություն, բայց պայմանագրի բացակայությունը կրկնակի է դարձնում պատերազմի հավանականությունը: