«Մեր քաղաքական իշխանության ամենամեծ դավաճանությունը, երեւի եթե օգտագործենք այդ բառը, որ մենք ժողովրդին երբեք չենք լսել»,- ասել է վարչապետը՝ պատասխանելով հերթական հարցին:
Նա մտաբերում է, որ վերջին 30 տարվա ընթացքում ծնունդի, կնունքի, հարսանիքի ժամանակ դեպքերի 90 տոկոսում երեւի խաղաղության կենացը հնչել է:
«Ու մենք էդպես էլ չենք խորացել հասկանալու, թե ինչ նկատի ունի ժողովուրդը: Ու մենք ժողովրդին չենք բացատրել, թե դա ինչպես կարող է լինել հասանելի: Մենք խաբել ենք մեր ժողովրդին: Քննիչ հանձնաժողովում իմ ելույթը ինչի՞ մասին էր, որ ՀՀ Կառավարությունը ԼՂ հարցում վարել է ֆեյք քաղաքականություն․ էն նպատակները, որոնք հայտարարվել են, էդ նպատակները հենց առաջին օրից եղել են անհասանելի: Առաջին օր ասելով նկատի ունենանք, ասենք, Լիսաբոնի գագաթաժողովը: Ժողովուրդը խմել է խաղաղության կենացը․ չենք հասկացել, չենք ընկալել, դրան մենք արարողակարգային տրամաբանությամբ ավելացրել ենք,- վատ չենք արել, սխալ չենք արել,- բանակի կենացը, բայց հետո հետեւից չենք գնացել, որ տեսնենք, թե էդ կենացի տակը ինչ կա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: