Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ Եվրամիությունը 1,5 միլիարդ եվրոյի նոր տրանշ է հատկացրել Ուկրաինային՝ որպես մակրոֆինանսական օգնության մաս՝ հակամարտությունից հետո երկրին աջակցելու եւ վերականգնելու համար:
Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը մանրամասնել է, որ 2023-ին ԵՄ-ն ընդհանուր առմամբ Ուկրաինային 10,5 միլիարդ եվրո է տրամադրել։ Դոմբրովսկիսը հավելել է, որ Ուկրաինան առաջընթաց է գրանցում մակրոֆինանսական օգնություն ստանալու հնարավորության պայմանների նախապատրաստման՝ օրենքի գերակայության ամրապնդման, էներգաարդյունավետության բարելավման եւ ներդրումային միջավայրի կայունացման հարցում։
ԵՄ-ն Կիեւին խոստացել է ընթացիկ տարվա համար մակրոֆինանսական աջակցության ծրագիր՝ 18 միլիարդ եվրոյի չափով։