Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն առաջիկա հինգշաբթի քվեարկության դրվելիք բանաձեւի նախագծով ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին մինչեւ հունիսի 7-ը ազատ արձակելու եւ անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու կոչ է անում:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ իրենց թղթակցին հաջողվել է ծանոթանալ ֆրանսիացի պատգամավոր Ժակ Մերի կազմած բանաձեւի նախագծին, որով ԵԽԽՎ-ն Ռուսաստանին հորդորում է Նավալնիին ազատ արձակել մինչեւ ԵԽ Նախարարների կոմիտեի` մարդու իրավունքների թեմայով հերթական նիստը: Եվրախորհրդի կայքում տեղադրված ժամանակացույցով նիստը նախատեսված է հունիսի 7-9-ը: