ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը հայտարարել է, որ Արցախում Ալիեւի կողմից կանխամտածված էթնիկ զտումների արշավը ծավալվում է միջազգային հանրության աչքի առջեւ։
«Պետքարտուղարությունը եւ միջազգային հանրությունը պետք է ցույց տան, որ դա անընդունելի է, եւ պատժամիջոցներ սահմանեն։ Միջանցքը վերաբացելու անկարողությունը ահռելի հումանիտար ճգնաժամ կառաջացնի»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է ամերիկացի կոնգրեսականը։