Wildberries ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50%-ով եւ հասել 672,6 միլիոն ռուբլու կամ 2824.92 միլիոն դրամի: Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 միլիոն ռուբլի կամ 687,12 միլիոն դրամ), կոշիկը (135 միլիոն ռուբլի կամ 567 միլիոն դրամ), հագուստը (104,5 միլիոն ռուբլի կամ 438,9 միլիոն դրամ), ներքնազգեստը (101,5 միլիոն ռուբլի կամ 426,3 միլիոն դրամ) եւ նորածինների հագուստը (61,2 միլիոն ռուբլի կամ 257,04 դրամ):
Ամենաշատը վաճառվել են շոկոլադ ու քաղցրավենիք, չորացրած բանջարեղեն եւ մրգեր, տղամարդկանց եւ կանացի կոշիկներ, մանկական հագուստ եւ ներքնազգեստ, ինչպես նաեւ արծաթյա զարդեր։ 2023-ի առաջին կիսամյակի վերջում Հայաստանից գնորդների համար բացվել են Wildberries-ի ավելի քան 270 պատվերի տրամադրման սեփական եւ գործընկերային կետեր: