Իսրայելական հասարակության բազմաշերտությունը հուշում է, որ գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար ստեղծված են համապատասխան գործիքակազմեր: Ամենակարևոր գրոծիքակազմը հասարակական կամավորական գործունեությունն է, որը շատ լայն տարածում ունի Իսրայելում: Իսրայելում գոյություն ունի 10000-ից ավել հասարակական կառույց և ֆոնդ, որոնք ստեղծված են տարբեր խնդիրների շուրջ, որոնցից ամենակարևոր խնդիրը համակեցությունն է: Իսրայելի պաշտոնական լեզուներն են եբրայերենն ու արաբերենը, սակայն, կրթական համակարգն անջատ է կազմակերպված: Պետությունը տրամադրում է աշխարհիկ և կրոնական կրթություն, սակայն, արաբական միջավայրում ուսուցումն արաբերեն է, ինչը բերում է համայնքների մեկուսացման և, հետագայում, ինտեգրման խնդիրների:
[Գլոկալ] Իսրայել․ հասարակություն | Հայկ Քոչարյան
նախորդը