Մայրաքաղաքում հուլիսի 20-26-ն անցկացված հետազոտությունների ընթացքում պարզվել է՝ փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում եւ Արաբկիրում՝ հուլիսի 21-ին, 24-ին եւ 25-ին, Շենգավիթում՝ հուլիսի 21-ին եւ 23-26-ը։
Այս մասին հայտնում է «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը հուլիսի 24-ին Նոր Նորքում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։