Ռումինիայի մայրաքաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Չոլակյանը 61 կգ քաշային կարգում նվաճեց երկամարտի ոսկե մեդալը՝ հավաքելով 255 կգ (140+255) արդյունք։ Նա նվաճել է նաեւ պոկում եւ հրում վարժությունների փոքր ոսկե մեդալները։ Մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Մերուժան Եղոյանը (61 կգ) երկամարտի 254 կգ (110+144) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում նա նվաճեց փոքր արծաթե մեդալ։ Մինչեւ 20 տարեկանների 55 կգ քաշային կարգում երկամարտի բրոնզե մեդալ է նվաճել Սեյրան Խուդանյանը՝ 216 կգ (95+121): Հրում վարժությունում եւս նա գրավել է երրորդ տեղը։
Մ20 տարեկանների հավաքականի կազմում հանդես կգան նաեւ Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը, Մարտին Պողոսյանը (երկուսն էլ՝ 73 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Ֆելիքս Գեւորգյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), պահեստայիններ են Աշոտ Մովսիսյանը եւ Վազգեն Գրիգորյանը (+109 կգ): Կանանց թիմում ընդգրկված են Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) եւ Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ)։
Մ23 տարեկանների հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Գեւորգ Ղահրամանյանը (89 կգ, պահեստային), Արա Աղանյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը, Յաշա Մինասյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Լիանա Գյուրջյանը (87 կգ), Լուիզա Սահրադյանը, Մերի Թումասյանը (երկուսն էլ՝ +87 կգ)։ Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը: