Եվրամիության արտգործնախարար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանը Ղրիմում եւ Ուկրաինայի հետ սահմանին ավելի քան 100 հազար զինվոր է տեղակայել։
ԵՄ բարձրագույն հանձնակատարն ընդգծել է, որ այս հարցը լրջորեն մտահոգում է եվրոպական ընտանիքին, քանի որ հետագա լարվածության վտանգն ակնհայտ է:
Նախօրեին Եվրամիության դիվանագիտության ղեկավարը հայտարարել էր Ուկրաինայի հետ սահմանին 150 հազար ռուսաստանցի զինվորականի տեղակայման մասին՝ ռուսաստանյան ուժերի տեղակայումը պատմության ընթացքում խոշորագույնն անվանելով:
Սակայն նրա խոսնակը վերանայել է այդ ցուցանիշը եւ նշել, որ խոսքն ավելի քան 100 հազար զինծառայողի մասին է։ Եվրոպական աղբյուրները չեն հստակեցրել, թե ինչ հիմքով է կատարվել ճշգրտումը։
Բորելը միաժամանակ զսպվածության համար քաջալերել է Կիեւին եւ Մոսկվային հորդորել է թուլացնել լարվածությունը։