Հանգստի մեկնելիս հարկավոր է վերցնել այնպիսի իրեր, որոնք անխուսափելիորեն անհրաժեշտ են լինելու՝ լողազգեստ, արեւապաշտպան կրեմ, գլխարկ, ակնոց, ինչո՞ւ ոչ, նաեւ զարդեր, հատկապես ականջօղեր։ Էական չէ, թե ինչ ոճ ունեք, մարզական շապիկներն ու տոպերը պետք կգան․ դրանք հնարավոր է համադրել ե՛ւ շրջազգեստների, ե՛ւ տաբատների հետ։
Կարելի է նաեւ վերցնել եղեսպակի գույնի եւ սպիտակ վերնաշապիկներ, որոնք ձեր ոճն ավելի ընդգծված կդարձնեն։ Ճամպրուկի մեջ պետք է նաեւ զգեստներ դնել, որոնք կարելի է հագնել զբոսանքի գնալիս։ Վերցրե՛ք նաեւ տարբեր գույնի կիսատաբատներ, լայն տաբատներ, մարզական կոշիկներ, հողաթափներ։ Ցուրտ եղանակի համար հարկավոր է վերցնել պիջակ, ոչ շատ հաստ շալ։